Հասարակական

«Շտապ օգնության» ուղղաթիռների շնորհանդեսը նախատեսվում է ապրիլի 6-ին. նախարար

1 րոպեի ընթերցում

«Շտապ օգնության» ուղղաթիռների շնորհանդեսը նախատեսվում է ապրիլի 6-ին. նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Մոտենում ենք վերջնագծին կամ, ավելի ճիշտ, այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Մանրամասների մասին հավելյալ կտեղեկացնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Թորոսյանը։

Դեռ փետրվարին առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում կներդրվի սանիտարական ավիացիայի ծառայություն:«Armenian Helicopters LLC-ն «Էյրբաս» ընկերությունից ընդունել է ուղղաթիռը, որով Հայաստանում կներդրվեն սանիտարական ավիացիայի ծառայություններ»,-գրել էր Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում։

Մարտի 2-ին նախարար Թորոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է «Շտապ օգնության» ուղղաթիռով կազմակերպվում պայմանական հիվանդի տարհանումը Դիլիջանից:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում