Կառավարությունն աշխատանքներ է տանում «Գնումների մասին» օրենսդրության բարեփոխման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գնումների մասին» օրենսդրության հետ կապված խնդիրը ոչ միայն գիտական ոլորտում, այլ նաև բազմաթիվ այլ ոլորտներում մատնանշվում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանին, ով վարչապետի ուշադրության էր հրավիրել պետական գնումներ կատարելիս առաջացող խնդիրներին՝ նշելով, թե կարճատև ծրագրեր իրականացնելիս պետական գնումների գործընթացն անթույլատրելի ժամանակատար է:

Վարչապետի խոսքով` Կառավարությունն աշխատում է «Գնումների մասին» օրենսդրության բարեփոխումների ուղղությամբ:

«Շատ լավ կլինի, եթե բոլոր այս սուբյեկտները, ովքեր խնդիրներ ունեն «Գնումների մասին» օրենսդրության հետ, իրենց առաջարկները ներկայացնեն Կառավարություն կամ Ֆինանսների նախարարություն, որպեսզի մենք իսկապես կարողանանք այնպես փոխել այդ օրենսդրությունը, որպեսզի դա լինի համապարփակ, որպեսզի լուծի առկա խնդիրները, այլ ոչ թե նոր խնդիրներ առաջացնի:

Սա կարևոր է, որովհետև շատ դեպքերում ասում են՝ եկեք արագ փոխենք օրենքը: Հասկանալի է, որ ինչքան կա այդ օրենքը, բարդություններ կան, բայց նաև պետք չէ այնպես փոխել, որ մեկ խնդիրը պարզվի լուծվեց ու դրանից հետո տասը խնդիր առաջանա»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, թե միջազգային փորձը ցույց է տալիս, որ համակարգերի, օրենսդրության փոփոխությունները մեկ տարի, տարիուկես ժամանակահատվածում պետք է անել, այլ ոչ թե մեկ-երկու ամսվա ընթացքում, որովհետև միշտ ինչ-որ չնախատեսված հարցեր կարող են առաջանալ:

Հայերեն English Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները