Հասարակական

Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դայակ՝ պետության կողմից» ծրագրի շահառուների քանակը նախատեսված 200 անձից ավելացել է` դառնալով 475: Ծրագրի նկատմամբ պահանջարկը մեծ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Նախորդ տարի նախատեսվել էր երեխայի խնամքի արձակուրդում գտնվող 200 մայրերի, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, տրամադրել դայակի աշխատավարձի փոխհատուցում: Սակայն, քանի որ պահանջարկը մեծ էր, այն իրականացվել է 475 դայակի համար: Ավելացումներ են եղել: Այս իմաստով կարծում ենք, որ սա իսկապես կարևոր ծրագիր է»,-ասաց Բաթոյանը:

Նրա խոսքով` առաջիկայում ժողովրդագրության իրավիճակի բարելավմանն ուղղված ռազմավարության շրջանակում պետք է մշակեն և ներկայացնեն մայրերի, կանանց և ծնողների աջակցման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե աշխատանքի վերադառնալու հնարավորություններին, թե այլ սոցիալական երաշխիքների ստեղծմանը:

Պետությունը 2018 թվականից աջակցության ծրագիր է մշակել այն մայրերի համար, ովքեր երեխայի մինչև երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում են, սակայն ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Պետությունը պատրաստ է վճարելդայակի աշխատավարձի 50 տոկոսը, որը, սակայն, չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում