Պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց մատուցելու է նրանց կարիքների անհատական ուսումնասիրության վրա հիմնված ծառայություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներդրում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդել: Պետության աջակցությունը չի սահմանափակվելու թոշակների և որոշակի արտոնյալ ծառայությունների տրամադրմամբ, նաև փոփոխվելու և հարմարեցվելու է միջավայրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր մոդել, որը ներդնելու ենք այս տարի: Այն ենթադրում է կարիքների անհատական ուսումնասիրություն և այդ կարիքների վրա հիմնված ծառայությունների մատուցում: Այս պահին, եթե մարդիկ փորձաքննության հարցում հաշմանդամության որևէ կարգ են ստանում, ապա դա հիմնականում սահմանափակվում է թոշակների, սայլակների, լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրմամբ և, իհարկե, առողջապահության ու կրթության ոլորտում որոշակի արտոնությունների տրամադրմամբ: Սակայն, ցավոք, խոսք չի գնում հավասար հնարավորությունների ստեղծման մասին: Մարդիկ անվճար բուժօգնություն ստանալու արտոնություն ունեն, սակայն, օրինակ, հաշմանդամություն ունեցող կանայք չունեն վերարտադրողական ծառայությունների մատչելի պայմաններ: Հիվանդանոցում չկան պայմաններ»,-նշեց Բաթոյանը:

Նախարարը բերեց նաև մեկ այլ օրինակ` բարձրագույն կրթությունն անվճար է հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող անձանց համար, սակայն բուհերը մատչելի չեն: Բաթոյանը կարևորեց, որ միջավայրը փոխվի, հարմարեցվի, որ մարդու կյանքում փոփոխություն լինի: Նա նկատեց` ընդամենը 25 000 դրամ կենսաթոշակն ուղղված չէ հաշմանդամություն ունեցողի կյանքի որակի փոփոխմանը, և դա չի կարող բավարար լինել:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը