Հասարակական

Հակառակորդն անցած շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

1 րոպեի ընթերցում

Հակառակորդն անցած շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 180 անգամ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում