Հասարակական

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են շուրջ 530 կազմակերպություն, 12 հազար 50 մարդ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են շուրջ 530 կազմակերպություն, 12 հազար 50 մարդ

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին, մարտի 23-ի ժամը 9.30-ից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որում ներգրավված են շուրջ 530 կազմակերպություն , 250 միավոր տեխնիկա, 12 հազար 50 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը՝ համապետական շաբաթօրյակին մասնակցում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, դպրոցականներ եւ ուսանողներ: ,,Մաքրվում են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, անտառամերձ տարածքները, աշխատանքներ են տարվում 17 աղբատեղիների փակման ուղղությամբ: Ճանապարհաեզրերից, հանգստյան գոտիների մերձակա տարածքներից, դաշտերում կամ բնակավայրից դուրս առաջացած աղբատեղիներից մաքրված աղբը բեռնվում եւ տեղափոխվում է գլխավոր աղբավայրեր,,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը:

Տեղերում համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկում են Գեղարքունիքի մարզպետ գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում