Հասարակական

Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ

1 րոպեի ընթերցում

Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտ ամսվա կատարված աշխատանքները և ցուցումներ տրվել պլանավորված միջացառումները պատշաճ նախապատրաստելու և կազմակերպելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին երկարամյա համատեղ ծառայության համար և պարգևատրել խորհրդանշական նվերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում