Հասարակական

Աշխատավարձերի ու հավելավճարների 1,49 մլն դրամ գումարը կհատկացվի կառավարչական ծախսերի

1 րոպեի ընթերցում

Աշխատավարձերի ու հավելավճարների 1,49 մլն դրամ գումարը կհատկացվի կառավարչական ծախսերի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մարտի 21-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի բնականոն իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առաջին եռամսյակում կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Պետական հատվածի արդիականացման ծրագիր», «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» միջոցառման ներքին հոդվածային վերաբաշխում:

Ըստ այդմ, առաջին եռամսյակում վարկային միջոցներից կնվազեցվի 1,49 մլն դրամեւ համաֆինանսավորումից՝ 542 հազար դրամ «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» եւ նույնքան չափով կավելացվի «Կառավարչական ծառայություններ» հոդվածին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում