Disney-ը պաշտոնապես ավարտեց 21st Century Fox-ի ակտիվների ձեռքբերման գործարքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney Company-ն պաշտոնապես ավարտել Է 71,3 միլիարդ դոլարով 21st Century Fox հոլդինգի ակտիվների զգալի մասի ձեռքբերման գործարքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Disney-ը: Գործարքի համաձայն՝ Disney-ը ձեռք Է բերել, մասնավորապես, 20th Century Fox կինո- եւ հեռուստաստուդիան, մի քանի հանրաճանաչ կինոպատումների, այդ թվում՝ «Իքս մարդիկ»(X-Men), «Ավատար»(Avatar) եւ «Սիմփսոնները»(The Simpsons) կինոնկարների իրավունքները, ինչպես նաեւ Fox հեռուստացանցի մի շարք կաբելային ալիքներ, ներառյալ National Geographic-ը, եւ բաժին Hulu սթրիմինգային ծառայությունում:

Ինչպես նշված Է մամուլի տեղեկագրում, Disney-ը 21st Century Fox-ի ակտիվների գնման շնորհիվ «կկարողանա ավելի գրավիչ բարձրորակ կոնտենտ եւ ժամանցային հնարավորություններ ներկայացնել օգտատերերի աճող պահանջները բավարարելու համար»: Համաձայնագիրն ըստ որում չի վերաբերում նորությունների Fox News հեռուստաալիքին: Այն կդառնա Fox Corporation նոր կազմավորված կորպորացիայի մի մասը, կորպորացիա, որը պատկանում Է մագնատ Ռուփերթ Մերդոքին եւ նրա որդիներին: Այն կմիավորի Fox հեռուստացանցի զգալի մասը, տարածաշրջանային հեռուստակայաններ, ինչպես նաեւ մարզական ալիքներ, որոնք մտնում են Fox Sports ցանցի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին