Համապետական շաբաթօրյակի ընթացքում կվերացվեն 6 աղբանոց և 447 աղբակույտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին կմասնակցի 125-150 հազար քաղաքացի, ներգրավված կլինի շուրջ 1700 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքում, մասնավորապես, կվերացվեն 6 աղբանոց և 447 աղբակույտ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով` դա լինելու է այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը և այն շարունակական բնույթ է կրելու:

«Ինչու եմ ասում առաջինը, որովհետև այս շաբաթօրյակը նպատակ ունի մաքրել Հայաստանը աղբից, իսկ դա անել մեկ օրում, մեկ շաբաթօրյակի միջոցով ,իհարկե, հնարավոր չէ, և այս գործընթացը լինելու է շարունակական: Ամեն ամիս մենք ունենալու ենք մեկ օր, որը լինելու է համապետական մաքրության օր, և մեր քաղաքացիները այդ օրը մաքրելու են իրենց բակերը և այգիները... Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս գիտակցենք. մեր տնից դուրս նույնպես մեր հոգածության ներքո տարածք գոյություն ունի»,- ասաց Պապիկյանը:

Նախարարի կարծիքով` դա բխում է զբոսաշրջության շահերից, ինչպես նաև դա երկրի պետական դիմագիծն է:

«Այսինքն` մենք բոլորս հոգածությամբ ենք վերաբերում մեր անձնական տարածքին, մեր բնակարանին, բայց այդ բնակարանից դուրս պատկերը այլ է: Յուրաքանչյուրս կարող ենք նկատել, որ մեր քաղաքացու համար մի բան է մաքրությունը շքամուտքում, մի այլ բան՝ իրենց բնակարանում»,- նշեց Պապիկյանը:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով