Թմրամիջոցներից զերծ աշխարհի ընդհանուր նպատակը կարող է իրականանալ միջազգային համագործակցության ջանքերի ուժեղացման միջոցով. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն «Ֆեյսբուքի» իր էջում ներկայացրել է ելույթի մի մասը: «Երեկ այս դահլիճում միահամուռ հաստատվեց «Թմրամիջոցների համաշխարհային խնդրին դիմակայելու և հակազդելու մեր համատեղ պարտավորությունների կատարման իրականացումն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում գործողությունների ամրապնդման մասին» նախարարական հռչակագիրը, որը սովորական պահեստային փաստաթուղթ չէ: Ավելին, անհրաժեշտություն կա ձեռնարկելու քայլեր` փրկելու միլիոնավոր կյանքեր՝ երիտասարդ կյանքեր. մեր երեխաների կյանքը, մեր ապագան»,-ասել է Թորոսյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ թմրամիջոցներից զերծ աշխարհի ընդհանուր նպատակը կարող է իրականանալ միայն իրազեկության բարձրացման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մակարդակներում համագործակցության ջանքերի ուժեղացման միջոցով: «Այս առումով, համընդհանուր կայուն զարգացման նպատակների համար 2030 օրակարգի խթանումը և կայուն զարգացման նպատակների պատշաճ իրականացումը առանձնահատուկ նշանակություն ունի: Հայաստանը կայուն զարգացման նպատակների իրականացման խթանումը համարում է առաջնային կարևոր գործիք, ապահովելով ներգրավված ներքին բարեփոխումների իրականացումը, որը հիմնված է ոչ խտրական մոտեցման վրա` «Չանտեսել ոչ մեկին» կարգախոսի շրջանակում»,-նշել է Թորոսյանն իր ելույթում:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով