Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ օծանելիքը՝ 1,3 մլն դոլար արժեքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ պարֆյումը՝ 4,572 մլն դիրհամ (գրեթե 1,3 մլն դոլարով), արժեքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Nabeel-ի օծանելիքը կրում Է «Shumukh» անվանումը (արաբերենից թարգմանած՝ «ամենաբարձրին արժանի») եւ մտնում Է The Spirit of Dubai շարքի մեջ: Թանկարժեք քարերով՝ ադամանդներով, մարգարիտներով, տպազիոններով եւ այլ քարերով, ինչպես նաեւ ոսկով ու արծաթով զարդարված օծանելիքը ներկայում ցուցադրված Է Դուբայի առեւտրի կենտրոններից մեկում՝ Dubai Mall-ում: Ցանկացողները կարող են դրանք տեսնել մինչեւ մարտի վերջը: Օծանելիքի ստեղծման համար, որը կարող են օգտագործել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, պահանջվել Է երեք տարի: Անոթը, որում տեղավորվում Է 3 լիտր պարֆյում, պատրաստված Է մուրանյան ապակուց: Դրա բարձրությունը՝ իր կոնստրուկցիաների, դեկորատիվ դիզայներական բաղադրիչների հետ միասին, կազմում Է 1,97 մետր: Օծանելիքը փոշեցրվում Է հեռակառավարվող մեխանիզմի օգնությամբ, որը կարելի Է հարմարեցնել ցանկացած հասակի: Թանկարժեք պարֆյումն արդեն երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել օծանելիքի անոթի վրա ադամանդների թվաքանակով (ավելի քան 3,5 հազար քար) եւ դիստանցիոն կառավարմամբ ամենաբարձր սփրեյով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին