ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ քննարկում կանցկացնի արտգործնախարարի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ քննարկում կանցկացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով լրագրողների հարցին, թե կո՞ղմ են, արդյոք, որ Արցախի խնդրի կարգավորման հետ կապված խորհրդարանական լսումներ սկսվեն:

«Արտգործնախարարը մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մասնակցելու է փակ քննարկման: Եթե ուզում ենք, որ խոսակցությունն անկաշկանդ լինի, շատ կարևոր է, որ նման նուրբ հարցերը փակ ռեժիմով քննարկվեն: Իսկ խորհրդարանական լսումն այլ գործիք է: Միգուցե մի օր էլ խորհրդարանական լսում անենք»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ խորհրդարանն ունի մի շարք գործիքներ` լսումներ, փակ հանդիպումներ, հարց ու պատասխաններ, գրավոր հարցումներ: Հիմա խորհրդարանականները որոշում են, թե ինչպես պետք է օգտագործել այդ գործիքը: «Այս փուլում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ: Միգուցե այդ հանդիպումից հետո լսում կազմակերպելու կարիք լինի ,-ասաց Մարուքյանն ու ընդգծեց, որ ամեն գործիքի կիրառում պետք է իր նպատակն ունենա:

Հայերեն English Français Русский

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով