Հասարակական

Երևանը կյանքի որակով առաջ է Բաքվից ու Թբիլիսիից. Mercer -ը հրապարակել է քաղաքների վարկանիշն ըստ կյանքի որակի

1 րոպեի ընթերցում

Երևանը կյանքի որակով առաջ է Բաքվից ու Թբիլիսիից. Mercer -ը հրապարակել է քաղաքների վարկանիշն ըստ կյանքի որակի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհիքաղաքների վարկանիշըըստ կյանքի որակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարկանիշում Հայաստանի մայրաքաղաք Երևանն առաջ է անցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից:

Վարկանիշում Երևանը զբաղեցրել է 170-րդ հորիզոնականը: Թբիլիսին 187-րդ հորիզոնականում է, իսկ Բաքուն՝ 195: Հայաստանի հարավային հարևան Իրանի մայրաքաղաք Թեհրանը 199-րդ հորիզոնականում է:

Վարկանիշը գլխավորում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ հորիզոնականում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքն է, երրորդում՝ Կանադայի Վանկուվեր քաղաքը: Տասնյակում են նաև Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևը և Բազելը:

Կյանքի որակով վատագույն քաղաքը Իրաքի մայրաքաղաք Բաղդադն է:

Վարկանիշը կազմելու համար Mercer միջազգային խորհրդատվական ընկերության մասնագետները հաշվի են առնում բնակպայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտը, սոցիալ-քաղաքական և մշակութային վիճակը, զվարճանքների առկայությունը, կրթությունը, բնական պայմաններն ու տնտեսության վիճակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում