Ինովացիա

NASA-ն երկու գալակտիկաների բախման լուսանկար Է հրապարակել

1 րոպեի ընթերցում

NASA-ն երկու գալակտիկաների բախման լուսանկար Է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հրապարակել Է Հերկուլեսի համաստեղությունում երկու գալակտիկաների բախման լուսանկարը: «Հաբլ» աստղադիտակը դրոշմել Է NGC 6052 օբյեկտը, որը գտնվում Է Երկրից շուրջ 230 լուսային տարի հեռավորության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1784 թվականին այդ օբյեկտը հայտնաբերել Է անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը: Սկզբնապես գիտնականը NGC 6052-ը նկարագրել Էր որպես «անկանոն» ձեւի միասնական գալակտիկա, սակայն հետագայում հետազոտողները պարզել են, որ այն երկու «բախված» գալակտիկաներ են: «Հարեւան» Անդրոմեդայի հետ բախում Է սպասում նաեւ մեր Ծիր Կաթինի գալակտիկային: Գիտնականների գնահատումներով՝ դա տեղի կունենա մոտավորապես չորս միլիարդ տարի հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում