Ջրային կոմիտեն վստահեցնում է՝ արտոնյալ ջրօգտագործողներ չեն լինելու

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ Ջրային կոմիտեն ոռոգման ջրի համակարգում նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում: Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ աշխատանքներ են տարվում և՛ ներքին ցանցերի, և՛ մայր ջրանցքների հետ կապված:

«Հիմնականում իրականացվում են մաքրման և վերանորոգման աշխատանքներ: Այս փուլում դրանք ընթացքի մեջ են և իրականացվում են այն հատվածներում, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսվում՝ Արարատյան դաշտ, Տավուշ, Սյունիք: Տարվա ընթացքում նախատեսվում են աշխատանքներ նաև ոռոգման համակարգերի բարելավման ուղղությամբ»,-ասաց Կամո Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ գյուղացիները, ջրի մատակարարման ժամկետների հետ կապված, որևէ խնդիր չեն ունենա: Ջրի պահանջարկի դեպքում, նախօրոք ձևավորված հայտերի հիման վրա անհրաժեշտ մատակարարումը կապահովվի: Ջրի պահանջարկի հայտերը պետք է ներկայացնել ջուր ստանալու նախատեսված օրից 3 օր առաջ:

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ ներկայում իրականացվում են նաև ջրօգտագործողների հետ պայմանագրերի կնքման, հավելվածների թարմացման աշխատանքներ:

«Կախված բնակլիմայական պայմաններից՝ մենք պատրաստ կլինենք ժամանակին և որակյալ ջրամատակարարում իրականացնել 2019 թվականի ընթացքում: Իհարկե, խնդիրներ շատ ունենք համակարգում, մասնավորապես, ներքին ցանցերը վերանորոգման կարիք ունեն: Մոտ 2 հազար 100 կմ մայր ջրանցք պետք է մաքրվի և նորոգվի, ներտնտեսային ցանցը նորոգելու խնդիր ունի»,-ասաց Միհրան Հովհաննիսյանը:

Այսօր գործում են 15 ջրօգտագործող ընկերություններ, որոնք սպասարկում են մոտ 200 հազար ջրօգտագործող բաժանորդների: Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ նման քանակի բաժանորդների սպասարկման դեպքում, բնականաբար, կլինեն նաև դժգոհություններ:

«Բոլոր դժգոհություններին օպերատիվ ձևով արձագանքում ենք և արագ լուծում տալիս: Մենք ունենք թեժ գիծ, որտեղ կարող են գյուղացիները խնդիրը ներկայացնել: Նշեմ, որ բողոքների դեպքում մենք հարցն ուսումնասիրում ենք երկկողմանի»,-ասաց Միհրան Հովհաննիսյանը:

Լրագրողների այն հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ոռոգման ջուր օգտագործողների շրջանում արտոնյալներ չեն լինի, Կամո Սարգսյանը նշեց, որ նման խնդիր չի լինելու:

«Ջրային կորուստները լինում են առևտրային և տեխնիկական: Վերջինը լինում է այն ժամանակ, երբ համակարգը մաշված է: Առևտրային կորուստը հիմնականում ջրագողությունների, չհաշվառված ջրի հետ է կապված: Ներկայում համակարգում մեծածավալ ստուգումներ են իրականացվում: Այս խնդիրները խիստ վերահսկողության տակ են, վստահեցնում ենք արտոնյալներ չեն լինելու»,-ասաց Կամո Սարգսյանը:

Խոսելով ջրամբարների լցվածության մասին՝ Կամո Սարգսյանը նշեց, որ կոնկրետ ցուցանիշներ դեռ չեն կարող ասել, որովհետև հալոցքային գործընթացն ամբողջությամբ չի ավարտվել: Ամեն դեպքում, ըստ նրա, այս պահին ջրամբարների լցվածությունը համահունչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ: Եթե ամսվա ընթացքում լինեն տեղումներ, բարձր լեռնային շրջաններում առաջանա հալոցք, ապա ջրամբարներում կլինի բավական լցվածություն:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում