Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ-ի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաքելությանը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ-ի  «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ»  ծրագրի առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաքելությանը՝ քննարկելու ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն իր խոսքում նշել է, որ առաքելության այցի օրակարգը ներառում է կարևորագույն հարցեր։

Տիգրան Խաչատրյանն առաջարկել է քննարկել ծրագրի բաղադրիչների ճկունության վերաիմաստավորումը՝ որպես հիմնական նպատակ պահպանելով որակի ենթակառուցվածների բարելավումը և առևտրի խթանումը։

Կողմերը ներկայացրել են սահմանված ժամկետներում ծրագրի առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ պատկերացումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն առանձին ուղղությունների շուրջ, ապա ամփոփել արդյունքները նախարարի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում