Փաստ մեկնաբանությամբ

Հայ-իրանական հարաբերությունների առարկայական օրակարգը և քարոզչական հարթությունում Բաքվի տապալումը

6 րոպեի ընթերցում

Հայ-իրանական հարաբերությունների առարկայական օրակարգը և քարոզչական հարթությունում Բաքվի տապալումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծում ցանկացած ակտիվացում` հատկապես ռազմավարական որևէ ուղղությամբ, բավական ծանր է ընկալվում Ադրբեջանում. ի վերջո, Բաքվի արտաքին քաղաքականության հռչակված առանցքային ուղեգծերից է Երևանի մեկուսացման խիստ վիճարկելի վեկտորը։ Թերևս, դա է պատճառը, որ ՀՀ բարձրագույն իշխանության որևէ ներկայացուցչի արտասահմանյան այցը, բացի բովանդակային նշանակությունից, հայկական կողմին մշտապես ապահովել է նաև քարոզչական հաղթաթղթեր հարևան ոչ բարեկամական երկրի հետ առնչությունների, իսկ ըստ ադրբեջանական մոտեցման՝ մրցակցության տարբեր հարթություններում՝ ընդ որում, թե՛ ներքին, թե՛ արտաքին։

Ուստի վերոնշյալի համատեքստում պատահական չէ, որ անցյալ ամսվա վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած բավական արդյունավետ այցի հատկապես քարոզչական ֆոնը տարբեր հարթություններում Բաքուն պետք է փորձեր մեղմել իրանական ուղղության՝ նախապես պլանավորված ակտիվացմամբ։ Ավանդաբար հայկական որևէ պատվիրակության՝ Իրան ծրագրվող այցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության շրջանառումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հապճեպ կերպով օրակարգ է բերում պահուստային «զինանոցում» եղած իրանական ուղղության՝ շատ հաճախ անգամ ոչ արդիական ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցից հետո հաջորդաբար տեղի ունեցան ադրբեջանական 2 պատվիրակությունների այցեր Իրան: Առաջինի՝ Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի այցի շրջանակներում ներառված հանդիպումներում քննարկվել են տնտեսական, ֆինանսական, տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում օրակարգում եղած ծրագրերը և ոչ մի նոր բան: Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաև զուտ իրանական (բայց համակողմանի նշանակության) «Ղազվին-Ռաշթ» երկաթգծի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև պատվիրակություններ Իրաքից և Պակիստանից:

Բովանդակային առումով շատ ավելի սնանկ է եղել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այցը, որի արձանագրած ամենաշոշափելի արդյունքը երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շարունակականության ապահովման պատասխանատվության ընդգծումն էր:

Մինչդեռ արարողակարգային առումով երկու պատվիրակություններն էլ բավական բարձր ընդունելության են արժանացել Իրանում, ինչը, թերևս, ամենակարևորն էր քարոզչական հարթությունում ադրբեջանական կողմի ակնկալիքների առումով, ասել է թե՝ «ձևի առավելությունը բովանդակության նկատմամբ» տրամաբանության մեջ։

Ավելին՝ իրանական ԶԼՄ-ներն ինչպես Ռուհանի-Մամեդյարով, այնպես էլ Զարիֆ-Մամեդյարով հանդիպումների վերաբերյալ հրապարակումներում Արցախին որևէ անդրադարձ չեն արել, ինչը վարչապետ Փաշինյանի թեհրանյան այցի ֆոնին թերևս Մամեդյարովի այցի հիմնական նպատակներից մեկն էր:

Մինչդեռ նույն քարոզչական հարթությունում ադրբեջանական կողմի ձեռքբերումները, հնարավոր է՝ նաև առավելագույն արդյունավերություն գրանցեին, եթե չլիներ իրանական քարոզչամեքենայի մեկ այլ՝ գուցե ոչ միտումնավոր վերաբերմունքը։ ԻԻՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ Մամեդյարովի ունեցած հանդիպումների վերաբերյալ անգլալեզու տեղեկատվության մեջ Ադրբեջանի ԱԳ նախարարը ներկայացվել է, ոչ ավել, ոչ պակաս, որպես այդ երկրի նոր դեսպանն Իրանում, ասել է, թե՝ ճիշտ այն գործառույթի համատեքստում, որով Բաքվի գլխավոր դիվանագետը մեկնել էր Թեհրան։ Այս իրողությունը և ադրբեջանական ԶԼՄ-ներում դրա ներկայացումը, հատկապես իրանական կողմի վերաբերմունքի հնարավոր միտումների ընդգծմամբ, ըստ էության, էականորեն նվազեցրին ադրբեջանական պատվիրակությունների այցերի քարոզչական էֆեկտը:

Ինչ վերաբերում է վարչապետի այցից հետո իրանական ուղղությամբ հայկական օրակարգի հաջորդիվ բովանդակային, այլ ոչ քարոզչական առարկայական քայլերին, ապա Երևանի կողմից ակտիվ նախաձեռնողականության դրսևորմամբ առաջնային պլան պետք է մղվեն՝

  1. Երկկողմ ոչ միայն միջպետական, այլև մասնավոր շրջանակների համագործակցությանը նպաստող տարաբնույթ ծրագրերը:
  2. ԻԻՀ-ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցության մեխանիզմների հստակեցումը, որտեղ հայկական կողմը պետք է միանշանակորեն օգտագործի որպես Իրանի հետ միակ ցամաքային սահամանկից երկրի բացառիկ առավելությունները:
  3. ԻԻՀ-ի հետ օբյեկտիվորեն զարգացող և խորացման ու բազմազանեցման լայն հնարավորություններ ունեցող ուղղություններում բազմակողմանի ձևաչափերի նախաձեռնման գործողություններ, որպես օրինակ՝ Հայաստան-Իրան-Իրաք, Հայաստան-Իրան-Կատար, Հայսատան-Իրան-Լիբանան, Հայաստան-Իրան-Սիրիա, ինչու ոչ՝ Հայաստան-Իրան-Չինաստան, Հայաստան-Իրան-Հնդկաստան և այլն: Թվարկվածները այն հիմնական վեկտորներից են, որոնք հնարավորինս զերծ են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից և, իհարկե, մի շարք նեղ առանձնահատկություններ հաշվի առնելու, ինչպես նաև հաշվենկատ ու հավասարակշռված մոտեցում դրսևորելու պարագայում, նվազագույն բացասական հետևանքներ կարող են ունենալ Երևանի համար:

Ինչ վերաբերում է, օրինակ, Վրաստանի, ԵՄ-ի և մի շարք այլ ուղղություններով համատեղ ձևաչափերի մշակմանը, ապա ներկայում Իրանի շուրջ ձևավորված միջազգային ոչ բարենպաստ իրավիճակի պարագայում դրանց նշանակությունն առավելապես քաղաքական և քարոզչական հարթություններում են՝ կարճաժամկետ հեռանկարում զուրկ բովանդակային արդյունավետությունից՝ իհարկե, օբյեկտիվորեն պայմանավորված երրորդ կողմերի արտաքին քաղաքական առաջնահերթություններով:

Արմեն Պետրոսյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում