Առողջապահության նախարարը վստահ է` ծխախոտի գնի բարձրացումը նպաստելու է դրա սպառման նվազեցմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարը ծխախոտի գինը համարում է դրա օգտագործման վրա ազդող ամենամեծ գործոնը: Եվ ակցիզային հարկերի ավելացումը, հետևաբար նաև ծխախոտի վաճառքի գնի ավելացումը կնպաստեն Հայաստանում ծխախոտի օգտագործելիության զգալի նվազեցմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարար Արսեն Թորոսյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Այն կարծիքը, թե ծխախոտային արդյունաբերությունն ավելի օգուտ է, քան դրա դեմ պայքարելը, թյուր է: Ծխախոտի հարկի բարձրացումը` 45 տոկոսով, կկանխարգելի 88 հազար վաղաժամ մահ: Դա ուսումնասիրություն է, որն արվել է Հարվարդի համալսարանի հետազոտողների կողմից: Մեզ մոտ վաղաժամ մահացությունն ահագնացող թվերի է հասնում: Դրա առյուծի բաժինը պայմանավորված է տարբեր ռիսկի գործոններով, որոնցից առաջինը ծխախոտն է: Կարծիքները, թե ծխախոտի գնի բարձրացումը չի բերելու դրա օգտագործման նվազեցմանը, թյուր են: Ծխախոտի գինն է օգտագործման վրա ազդող ամենամեծ գործոնը»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով` հինգ տարվա մեջ կարող ենք ծխախոտի օգտագործման քսան տոկոս անկում ունենալ` գնի էական ավելացման պարագայում: «Հիմա մեծահասակ ազգաբնակչության կողմից օգտագործելիությունը 52 տոկոս է: Եթե 5 տարվա ընթացքում ծխախոտի գինը դառնա 2000 դրամ` 500-ի փոխարեն, ապա հինգ տարուց 32 տոկոս օգտագործելիություն կունենանք: Դա ապացուցված է, ես չեմ հորինել»,- նշեց նախարարը:

Նա նկատեց` օգտագործելիության վրա ազդող ռիսկի մյուս գործոններն են որոշակի վայրերում սահմանափակումը, սիգարետի տուփին վատ նկարներ փակցնելն ու սոցիալական գովազդները: Սակայն Թորոսյանը վերջինը համարեց ամենաթույլ գործոնը: Նախարարը վստահ է` ակցիզային հարկի բարձրացումը բերում է հարկային եկամուտների աճին. սպառվում է քիչ, հավաքվում է շատ:

ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ շրջանառության մեջ է դրել հանրային վայրերում ծխելը սահմանափակող օրենսդրական նախաձեռնություն:

Հայերեն English Русский

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ