Լիլիթ Մակունցը Հայաստանում կանանց դերը վերաիմաստավորելու խնդիր է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով` կանանց բացթողումներն ավելի ուժեղ են քննադատության արժանանում, քան տղամարդկանց նմանատիպ վրիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մակունցն ասաց մարտի 8-ին կայացած «Հավասար հնարավորությունների տոնավաճառ» խորագրով միջոցառման ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում:

«Մենք առաջին հերթին կանանց դերը վերաիմաստավորելու խնդիր ունենք: Պահպանողական հասարակություններում կանանց համար բավականին բարդ է տարբեր տիրույթներում իրացնել իրենց ներուժը, հատկապես, եթե դա վերաբերում է հանրային գործունեությանը: Այն, ինչ նույնիսկ չի նկատվում տղամարդկանց պարագայում, կանանց դեպքում մի փոքր անգամ վրիպումն արժանանում է մեծ քննադատությունների ու պարսավանքի: Այնպես որ, մեզանից ակնկալում են, որ մենք լինենք կատարյալ»,- ասաց Մակունցը

«Հավասար հնարավորությունների տոնավաճառ» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպվել է «Եվրոպացի երիտասարդ դեսպաններ» նախաձեռնության կողմից: Նախաձեռնության անդամ Անդրանիկ Շիրինյանը նշեց, որ միջոցառմանը կին պատգամավորների մասնակցությունը հատուկ նպատակ ունի:

«Քանի որ առաջ կանայք շատ քիչ են մասնակցել որոշումներ կայացնելու գործընթացներին, որոշեցինք նաև հրավիրել կին պատգամավորների, ցույց տալու համար, որ թեև քիչ, բայց կանայք ևս այսօր արդեն մասնակցում են որոշումներ կայացնելու գործընթացին»,- նշեց Անդրանիկ Շիրինյանը:

Միջոցառման ընթացքում բանախոսներն ու ներկաները քննարկեցին Հայաստանում կանացն վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Հայերեն العربية English

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա