Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել Ամիրյան փողոցում տեղի ունեցած դեպքով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև Ամիրյան փողոցում մարտի 4-ի կեսգիշերին տեղի ունեցած դեպքով Մալյանը հարցաքննվել և ճանաչվել է տուժող: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գործով դեռևս որևէ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Բերման ենթարկված անձինք բացատրություն են տվել և բաց թողնվել: Նրանք դեռևս կարգավիճակ չունեն:

Երևան քաղաքի Ամիրյան փողոցում մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ:

Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:

Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: «Ռեստարտ» անդամների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես մի քանի երիտասարդ գետնից բարձրացրել են Նարեկ Մալյանին և նրան տեղափոխում են մի քանի տասնյակ մետր:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ դատապարտել էր Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու ցանկացած փորձ: Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել էր Փաշինյանը:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ