Facebook-ը տվյալները չի պահպանի այն երկրներում, որտեղ խախտում են մարդու իրավունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը, որին պատկանում Է համանուն սոցիալական ցանցը եւ մի շարք այլ հավելվածներ, չի պլանավորում օգտատերերի տվյալների պահպանման եւ մշակման կենտրոններ կառուցել այն պետություններում, որտեղ, իր տեսակետով, խախտում են մարդու իրավունքները, եւ պատրաստ Է իր ծառայությունների արգելափակմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտարարել Է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Նա մեկնաբանություններ Է հրապարակել Facebook-ի եւ այլ հավելվածների զարգացման պլանների վերաբերյալ: Ցուկերբերգը, մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացրել Է այն բանի վրա, որ սոցցանցի վարչակազմը նպատակամիտված Է այնպիսի գործառույթների զարգացմանը, որոնք թույլ են տալիս դրանում ծածկագրված հաղորդագրությունների փոխանակում կատարել, ինչպես նաեւ կոչված են ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը:

Բացի այդ, Ցուկերբերգն ընդգծել Է. «Մարդիկ կարող են սպասել, որ տվյալների անհամապատասխան հասանելիությունից դրանք պաշտպանելու նպատակով մենք կարեւոր տեղեկատվությունը չենք պահելու այնպիսի երկրներում, որոնք համոզիչ ծառայության ցուցակը չունեն մարդու իրավունքների հարգման բնագավառում, ներառյալ անձնական կյանքի եւ կամաարտահայտման ազատության իրավունքը»:

Ցուկերբերգը չի նշել այն պետությունների ցուցակը, որտեղ, նրա կարծիքով, տեղ ունեն մարդու իրավունքների խախտման դեպքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում