ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի ազգային բանկը (SNB, երկրի կենտրոնական բանկ) ներկայացրել Է նոր նմուշի 1000 ֆրանկ անվանական արժեքով թղթադրամը, որը կդառնա Եվրոպայի ամենաթանկ թղթադրամը եւ արժեքով աշխարհում երկրորդը (10 հազար բրունեյյան դոլարի թղթադրամից հետո), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թղթադրամը, որը շրջանառության մեջ կդրվի մարտի 13-ից, մանուշակագույն Է եւ պատրաստված Է պոլիմերային թելիկների օգտագործմամբ, ինչպես որ նոր, իններորդ սերիայի մյուս թղթադրամները: Թղթադրամի դիզայնի հիմնական թեման հաղորդակցությունն Է եւ լեզուն:
Նշվում Է, որ վերջին ժամանակներս աշխարհում շրջանառությունից առանձնապես խոշոր թղթադրամների դուրսբերման միտում Է դիտվում, քանի որ դրանք ակտիվորեն օգտագործվում են քրեական աշխարհում, ինչպես նաեւ Էլեկտրոնային վճարումների տարածման աճի ֆոնին: Մասնավորապես, Եվրոպայի կենտրոնական բանկը որոշում Է ընդունել 2019 թվականի ապրիլից դադարեցնել 500 եվրո անվանական արժեքով թղթադրամների տպագրումը: Սակայն Շվեյցարիայի մշակութային առանձնահատկությունների բերումով կանխիկ թղթադրամները դեռեւս օդտագործվում են, հայտարարել Է SNB-ի փոխնախագահ Ֆրից Ցուրբրյուգը:
Ինչպես ցույց են տալիս 2017 թվականի վերաբերյալ ԿԲ-ի հարցման տվյալները, Շվեյցարիայում բոլոր վճարումների շուրջ 70 տոկոսն իրականացվում Էր կանխիկ փողով: Արժեքային արտահայտությամբ այդ ցուցանիշը կազմում Է մոտավորապես 45 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: