Life

ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն Hello Kitty-ի մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն Hello Kitty-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: New Line Cinema ընկերությունը, որը Warner Bros կինոստուդիայի բաղկացուցիչ մասն Է, հայտարարել Է, որ Ճապոնիայի Sanrio կորպորացիայից ձեռք Է բերել Hello Kitty-ի Էկրանավորման իրավունքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին այս մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:

«Դա կլինի առաջին ֆիլմը՝ նկարահանված ճապոնական կուլտային գործող անձի մասին՝ նրա գոյության 45 տարվա ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Sanrio-ն նաեւ տրամադրել Է My Melody ճագարի, Little Twin Stars-ի գործող անձանց, Gudetama «ծույլ դեղնուցի» իրավունքները:

Ինչպես հայտնել Է Variety հանդեսը, ապագա կինոժապավենի պրոդյուսերը կդառնա Բո Ֆլինը: Առայժմ հայտնի չԷ՝ ֆիլմը կլինի անիմացիոն, թե կենդանի դերասաններով, հաղոդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում