Հասարակական

Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։

«Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- նշեց Գալստյանը:

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում