Որևէ հուշարձան-շենք չի քանդվել. Երևանի քաղաքապետարանը Խորենացի 13-ում ապամոնտաժման աշխատանքների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը որոշումներ է կայացնում գոյություն ունեցող նորմատիվ իրավական ակտերը հաշվի առնելով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանիքաղաքապետի մամուլի քարտուղարՀակոբԿարապետյանը, անդրադառնալով Խորենացու 13 հասցեում գտնվող շենքի քանդման աշխատանքների շուրջ ծավալված քննարկումներին և մարտի 4-ին մեկնարկած բողոքի ակցիաներին, ասաց, որ քաղաքապետարանը չէ, որ սահմանում է որևէ շենքի արժեքավորությունը: «Մարդկանց տեղ-տեղ արդարացի հարցադրումներին և մտահոգություններին զուգահեռ մենք տեսնում ենք նաև ապատեղեկատվություն և փորձեր մոլորեցնելու հանրությանը, որ իբր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսք էր տվել, որ որևէ շենք չի քանդվի: Պարոն Մեսչյանը իր խոսքի տերն է, որևէ հուշարձան-շենք չի քանդվել: Եթե մասնագիտական հանրությունը գտնում է, որ պետք է վերանայել մշակութային հուշարձանների ցանկը, քաղաքապետարանը պատրաստակամ է մասնակցել այս գործընթացին»,-ասաց նա:

Մարտի 4-ին վերսկսվել են Խորենացու 13 հասցեում՝ «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասի քանդման աշխատանքները:

Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը: Ի սկզբանե, 2004թ. շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: 2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 2019թ. փետրվարի 8-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել