Քաղաքականություն

Մարտի 1-ը ցավ է բոլորիս համար. «Բարգավաճ Հայաստանը» հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Մարտի 1-ը ցավ է բոլորիս համար. «Բարգավաճ Հայաստանը» հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝Մարտի 1-ը ցավ է բոլորիս համար, որ նման դժբախտություն է պատահել, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար:

«Բոլորիս համար դա ցավի և վշտի օր է: Բոլորը հիշում են և իրենց հարգանքի տուրքը մատուցում զոհերի հիշատակին, որպեսզի այդպիսի օրեր այլևս չկրկնվեն»,- ասաց Ծառուկյանը:

Ծառուկյանը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակից անցկացվելիք երթին, թե ոչ:
Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում