ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԼՀԿ-ի նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելու մասին օրենքի նախագծին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ նախնական կալանքի օրը որպես մեկ ու կես օր հաշվարկելու մասին օրենքինախագիծն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացության արժանացավ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 5, դեմ՝ 9 պատգամավոր, և 1 պատգամավոր՝ ձեռնպահ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագիծը բացասական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ էր ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այդ նախագծով ևս առաջարկվում էր նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվել: Սակայն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այն ևս բացասական եզրակացության արժանացավ:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին