Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար չի տեսնում լավատեսության հիմք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում հայ-թուրքական հարաբերությունների մասին լրջորեն խոսելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:

«Թուրքիան շարունակաբար մեր երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղի հարցի, այսինքն՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հետևաբար, քանի դեռ այսպիսին է իրավիճակը, ցավոք, մենք լավատեսության հիմք չենք կարող ունենալ: Չնայած մենք ասել ենք և ասում ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների այդ հարաբերությունները քննարկել, բայց սա նշանակում է, որ Թուրքիան նույնպես պետք է չունենա նախապայմաններ, իսկ այսօր նա ունի նախապայման, որը կապված է Ղարաբաղի հարցի հետ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Այդ համատեքստում վարչապետը նշեց, որ ՀՀ իշխանության համար չափազանց կարևոր է ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: «Բայց հիմա հարց կարող է առաջանալ՝ դուք ասում եք պատրաստ եք առանց նախապայմանների հարաբերությունների, Թուրքիային մեղադրում եք նախապայման ունենալու մեջ, հիշատակում եք Ցեղասպանության մասին, արդյոք դա նախապայման չէ՞: Մենք շատ հստակ ասում ենք, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հարց է, այլ ցեղասպանությունների դեմ պայքարի և գլոբալ անվտանգության օրակարգի հարց է, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը մենք համարում ենք մեր ներդրումը գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների դեմ գլոբալ պայքարի հարցում: Մենք շարունակելու ենք հետապնդել Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Français Русский

Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ընթանում են թիվ 26 փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է