Զարիֆը վերադարձել է աշխատանքի ու մասնակցել Փաշինյանի դիմավորման արարողությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ում հրաժարականը նախագահ Հասան Ռոուհանին մերժել էր, վերադարձել է իր բնականոն աշխատանքին և Թեհրանում մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս փաստը չի վրիպել նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից, որոնք գրում են, որ նախագահ Ռոուհանիի կողմից հրաժարականը մերժելու մասին նամակը ստանալուց հետո Զարիֆը կրկին անցել է պարտականությունների կատարմանը։

Փետրվարի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարական էր տվել: Սակայն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ Էր ուղարկել նրան՝ հրաժարվելով ընդունել հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:

Փետրվարի 27-ին արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան: Վարչապետն Իրանում է երկօրյա պաշտոնական այցով: Թեհրանում այցի շրջանակում վարչապետն արդեն հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենաԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Լուսանկարը՝ IFP News-ի

Հայերեն English Русский

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց