Արդարադատության նախարարը մարդու իրավունքների խախտումները շտկելու հարցում առանցքային է համարում Վերաքննիչ դատարանների դերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առանցքային է համարել Վերաքննիչ դատարանների դերակատարումը մարդու իրավունքների խախտումները շտկելու գործում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զեյնալյանը հայտարարել է փետրվարի 26-ին ՀՀ քաղաքացիական և քրեական վերաքննիչ դատարանների հիմնադրման 20-ամյակի առթիվ տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման բացման արարողության ընթացքում:

«Դատական վերանայման ինստիտուտը, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունք, հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի երաշխավորման կարևորագույն բաղադրատարրը, և իր գոյությամբ երկու խնդիր է լուծում` դատական սխալի ուղղում և օրենքի միատեսակ կիրառության ապահովում: Վերաքննիչ դատարանները հետևողական իրականացնում են վերոնշյալ երկու գործառույթները և հանդիսանում են դատական ակտի որակի բարոմետրեր: Վերաքննիչ դատարանների կողմից կայացված դատական ակտերը թույլ են տալիս վերանայել Առաջին ատյանի դատարանում առկա խնդիրները, շտկել մարդու իրավունքների խախտումները, թույլ տված սխալները, և այս առումով Վերաքննիչ դատարանների դերակատարումն առանցքային է»,- ասաց նախարարը:

Արտակ Զեյնալյանը հույս հայտնեց, որ հաջորդիվ Վերաքննիչ դատարանների կողմից հաղթահարված մարտահրավերները, նրա ձեռքբերումներն ավելի շատ են լինելու:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին