Samsung-ի նորույթները. ճկվող հեռախոս եւ Galaxy S10 նոր ֆլագմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Samsung ընկերությունը ներկայացրել Է Galaxy սմարթֆոնների շարքի նոր մոդելները: Առաջատար մոդելի հետ մեկտեղ ներկայացրել են եւս չորսը, որոնցից մեկը ծալվում Է երկու հավասար մասի, ինչպես թղթի թերթը: Galaxy Fold-ը կսկսեն վաճառել ապրիլի 26-ին, այն հնարավոր Է դառնա զանգվածային արտադրության ամենաթանկ հեռախոսը. մեկնարկային գինը 1980 դոլար Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Այս անգամ սմարթֆոնները ներկայացվել են երկու շնորհանդեսում, որոնք տեղի են ունեցել Լոնդոնում եւ Սան Ֆրանցիսկոյում:

Ծրագրի գլխավոր կետը Samsung Galaxy S10-ն Է: Դա Samsung-ի նոր առաջատար մոդելն Է եւ ընկերության հեռախոսների տասներորդ սերնդի ներկայացուցիչը: Դրա Էկրանի անկյունագծի չափը 6,1 դյույմ Է, ինչպես iPhone XR-ինը: Հեռախոսը լիցքավորվում Է USB Type C փորտի կամ անհաղորդալար լիցքավորման միջոցով: Galaxy S10-ը երեք խցիկ ունի դարձերեսին եւ մեկը՝ դիմերեսին: Մարտկոցի ունակությունը 3500 միլիամպեր/ժամ Է: Ֆայլեր պահելու համար տեղերի քանակը կարող Է հասնել մեկ տերաբայթի (1024 գիգաբայթի): Բացի առաջատար S10-ից, ընկերությունը ներկայացրել Է վերափոխված մոդելներ: Հանրությանն ամենից շատ հետաքրքրել Է Galaxy-ի՝ գրքի նման ծալվող հեռախոսը: «Գիրքը» կարելի Է կարդալ ինչպես դրսից, այնպես Էլ բացելով: Էկրանի լուծաչափը 1536 x 2152 փիքսել Է, կողմերի հարաբերակցությունը՝ 16:10: Հեռախոսի մանրածախ գինն, ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, կկազմի 1600-ից մինչեւ 2000 դոլար՝ կախված դասակարգումներից: Galaxy S10 Plus մեծ Էկրանով մոդելն ակնհայտորեն կհավակնի շուկայի նույն սեգմենտին, ինչ որ անցյալ տարի թողարկված մեծ Էկրանով iPhone XS-ը: Galaxy S10е-ն կլինի առաջատար հեռախոսի բյուջետային մոդելը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում