Հասարակական

Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում

1 րոպեի ընթերցում

Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում կանցկացնի բողոքի ցույց՝ ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայ նահատակների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ից, մեկնարկը կտրվի Խաղաղության պալատի մոտից, որից հետո հանրահավաքի մասնակիցները բողոքի քայլարշավով կուղևորվեն դեպի Ադրբեջանի դեսպանատուն:

Միջոցառման նպատակն է ոգեկոչել Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990 թթ. Ադրբեջանի կողմից իրականացրած հայերի ջարդերի հետևանքով զոհվածների հիշատակը, ինչպես նաև բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի:

Նույն օրը Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների պատվիրակությունը նամակով դիմելու է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև Նիդերլանդների խորհրդարանին Արցախի կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ: Նամակում անդրադարձ կա նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և Ղարաբաղը բանակցության կողմ դարձնելու հարցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում