«Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպում է նախատեսում ոստիկանապետի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ աշխատանքային քննարկում է նախատեսում մյուս շաբաթվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասին հայտնեց փետրվարի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մյուս շաբաթ նախատեսում ենք հրավիրել ոստիկանապետին: Դա կա մեր օրակարգում, պարզապես մեր խմբակցությունից գործուղումներ ունենք և ուզում ենք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն»,-ասաց Մակունցը:

Խմբակցությունը հանդիպումներ է նախատեսում նաև մյուս գերատեսչությունների ղեկավարների հետ: Փետրվարի 21-ին նախատեսել են հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Սակայն, ինչպես հայտնեց Մակունցը, դահլիճի զբաղված լինելու պատճառով հնարավոր է՝ հետաձգեն: Փետրվարի 22-ին նախատեսված է հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ: Մակունցի խոսքով՝ Արշակյանն ինքն է խմբակցության հետ հանդիպման առաջարկն արել:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկում են ոլորտների խնդիրները, օրենսդրական նախաձեռնություններն ու խնդիրների լուծման համար օրենսդիրի անելիքները:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում աշխատանքային հանդիպում էր ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: Փետրվարի 20-ին խմբակցությունը քննարկում անցկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Հայերեն Français

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին