ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Սեդրակ Քոչարյանի մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է ԱԱԾ-ն մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը պատասխանեց.

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը նպատակահարմար գտնելու դեպքում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Այս պահին լրատվամիջոցներին փոխանցելու տեղեկատվություն չունենք»:

Ավելի վաղ Սեդրակ Քոչարյանը հայտնել էր 2rd.amկայքին, որ ԱԱԾ-ն իրեն մեղադրանք է առաջադրել փողերի լվացման ու հարկերից խուսափելու հոդվածներով:

Նա տեղեկացրել է նաև, որ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հայերեն English Français Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով