Քաղաքականություն

Մարուքյանը կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալը հետընթաց է համարում

2 րոպեի ընթերցում

Մարուքյանը կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալը հետընթաց է համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համաձայն չէ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության այն տեսակետին, թե պետք է Հայաստանը վերադառնա կիսանախագահական կառավարման մոդելի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը հայտարարեց փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում:

«Հայաստանն անցել է ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի, որը դեռ չի սկսվել: Անցել է կիսանախագահականից` խորհրդարանականի: Նախկինում՝ 1991-ի Սահմանադրությամբ, եղել է ամբողջական նախագահական կառավարման երկիր: Նախագահն ունեցել է անպատկերացնելի լիազորություններ: Հետո 2005-ին Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, դարձավ` կիսանախագահական: Մի քիչ լիազորություններ տվեցին խորհրդարանին: Հետո 2015թ. արդեն եղան փոփոխություններ ու հայտարարվեց, որ երկիրը գնում է խորհրդարանական կառավարման: Կարծում եմ՝ հետընթաց է գնալ կիսանախագահական կառավարման, և պետք է առաջ գնանք, սուպերվարչապետականից էլ առաջ շարժվենք, ու գանք խորհրդարանական կառավարման»,- ասաց Մարուքյանը:

Փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով իշխանություններին առաջարկել է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում