«Իմ քայլը» խմբակցության օրակարգում պետության կառավարման մոդելի փոփոխության հարց չկա. Նազարյան
1 րոպեի ընթերցում
![«Իմ քայլը» խմբակցության օրակարգում պետության կառավարման մոդելի փոփոխության հարց չկա. Նազարյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/02/964625.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության օրակարգում պետության կառավարման մոդելի փոփոխության հարց չկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:
«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել: Մենք անպայման պետք է թիմային քննարկում ունենանք, անձնական մեկնաբանություն չէի ցանկանա տալ»,- ասաց Նազարյանը:
Փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով իշխանություններին առաջարկել է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել, և վերադառնալ կիսանախագահական համակարգին: