Հասարակական

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,զրուցակիցները խոսել են գիտական հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների ու ջրային պաշարների կառավարման ոլորտներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։

«Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ը ստեղծվել է 1940 թվականին՝ Ռոքֆելեր ընտանիքի անդամների կողմից։ Հիմնադրումից ի վեր այն մշտապես աջակցել է փոփոխություններին, որոնք միտված են ավելի քաղաքակիրթ, կայուն ու զարգացած աշխարհի կառուցմանը։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում