Քաղաքականություն

Հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին. Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական DIE ZEIT-ին

3 րոպեի ընթերցում

Հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին. Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական DIE ZEIT-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Դի ցայտ» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրօրինակ է: «Մեր շարժման ամենասկզբից դրա ամենակարևոր խորհրդանիշը մեր վեր պարզած ձեռքերն էին. դա բնութագրում էր մեր նպատակները՝ նույնիսկ եթե կառավարությունը ուժ կիրառեր, մենք ուժով չէինք պատասխանելու»,- ասել է Փաշինյանը: Նա բացառել է, որ որևէ իրավիճակում կարող է բռնությունն արդարացված համարել: «Բռնությունը բացառելը եղել և մնում է մեր համոզմունքը: Մենք ցանկանում ենք Հայաստանում բացառել բռնությունը»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հաջողության հասնելու համար առաջնո՞րդ է անհրաժեշտ, Փաշինյանը պատասխանել է, որ իր ամենամեծ ներդրումը կայանում է նրանում, որ հայտարարել է, որ ինքը առաջնորդ չէ: «Այդ պահից մեր շարժումն ապակենտրոնացավ և սկսեց աճել: Դա բարդացրեց կառավարության և ոստիկանության առաջադրանքը՝ մեզ վերահսկելու և կանգնեցնելու առումով: Մենք մեր հետևորդներին միայն մի քանի պայման էինք առաջադրել: Մենք ասել ենք, որ բոլոր գործողությունները պետք է լինեն առանց բռնության, չի կարող լինել ատելության որևէ դրսևորում: Մեր հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանում պետք է դրական փոփոխություններ լինեն այն դեպքում, երբ Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած «գունավոր հեղափոխություններից» հետո այդ երկրներում իրավիճակն այնքան էլ լավ չի եղել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» չէր: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ իրենց հետ որևէ օտարերկրյա ուժ կապված չի եղել:

«Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ: Մեր հեղափոխության մեջ ներգրավված էին միայն Հայաստանի քաղաքացիները, ովքեր ավելի լավ ապագա են ցանկանում»,- ընդգծել է նա:

Օլիգարխներից ձերբազատվելու մասին հարցին Փաշինյանը պատասխանել է. «Ես ընտրողներին բացատրել եմ, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չունենք: Շատերին դա զարմացրեց, քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են եւ չպետք է նաեւ հեռանան: Բայց ի՞նչ է նշանակում օլիգարխ: Օլիգարխն օգտվում է արտոնություններից: Նրա համար այլ օրենքներ են գործում, նա մուտք ունի, ազդեցություն կառավարության վրա: Այժմ բոլորի համար պայմանները նույն են»:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում