Տնտեսություն

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի և փոքր ու միջին ձեռնարկատիրությունների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծվեց

1 րոպեի ընթերցում

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի և փոքր ու միջին ձեռնարկատիրությունների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծվեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան հուշագիր ստորագրեցին՝ երկխոսության հարթակի ձեւավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերը հուշագիրը ստորագրեցին փետրվարի 15-ին խորհրդարանում:

«Ստեղծվում է մի հարթակ, որտեղ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող հարցերը հրատապ կքննարկվեն: Խնդրիրները մենք ի սկզբանե կկանխատեսնենք, որ մեծ ու անլուծելի չդառնան: Այս պահին համագործակցության հուշագիրը ստորագրում ենք 7 կազմակերպությունների հետ, բայց հետագայում կարող են նաև այլ կազմակերպություններ միանալ»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Հուշագրին կարող են միանալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 15 անդամների թվով կազմակերպություններ:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նշեց՝ փորձել են այնպես անել, որ փոքր ու միջին բիզնեսի շահերը ներկայացնող առնվազն հիմնական ներկայացուցիչները ներգրավվեն հուշագրի ստորագրման գործընթացում։ «Ներկայացված են ՏՏ-ի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտի կազմակերպություններից, առևտրաարդյունաբերական պալատից և այլ վայրերից»,-եզրափակեց Ավագյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում