Լուսնի յուրացման ամերիկյան նախագիծը բաց կլինի բոլոր միջազգային գործընկերների համար. NASA

2 րոպեի ընթերցում

Լուսնի յուրացման ամերիկյան նախագիծը բաց կլինի բոլոր միջազգային գործընկերների համար. NASA ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսնի յուրացման ամերիկյան նախագիծը կներառի ոչ միայն Gateway լուսնաշուրջ կայանը, այլեւ մի ամբողջ ենթակառուցվածք, որը Երկիրը կկապի իր բնական արբանյակի հետ, եւ այդ նախագծին մասնակցությունը բաց կլինի բոլոր շահագրգված միջազգային գործընկերների համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը՝ Վաշինգտոնում՝ NASA-ի կենտրոնակայանում կայացած կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված Էր Լուսնի հետազոտության ծրագրին:

«Մեր միջազգային գործընկերներից ոմանք որոշել են, թե Gateway-ը հիշեցնում Է Միջազգային տիեզերակայանը, եւ նրանք բոլորը մրցում են, որպեսզի ստանան այդ մեկ տարրի, որը կոչվում Է Gateway, մի մասը»,- պարզաբանել Է Բրայդենսթայնը: «Իրականում դա այն չԷ, ինչ մենք պատկերացնում ենք երկարաժամկետ հեռանկարում, մենք նախատեսում ենք մի ամբողջ ենթակառուցվածքի ստեղծում (…), այդ ամբողջ ենթակացուցվածքը բաց եւ մատչելի կլինի միջազգային գործընկերների մասնակցության համար, եւ դա մեզ բոլորիս թույլ կտա անել ավելին, քան երբեւԷ»,- հայտարարել Է NASA-ի ղեկավարը: «Մենք այժմ խոսում ենք շատ լայն եւ բաց ենթակառուցվածքի մասին, որը կներառի Երկրի եւ Լուսնի միջեւ բոլոր կապող տարրերը եւ նույնիսկ բնակելի մոդուլներ Լուսնի մակերեւույթին»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում