Թբիլիսին՝ թումանյանական և կոմիտասյան շնչով. փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

3 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և անվանի երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյակները Թբիլիսիում ևս կնշանավորվեն հոբելյանական միջոցառումներով:

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ ստեղծվել է հոբելյանական միջոցառումները համակարգող ներկայացուցչական հանձնախումբ՝ ներգրավելով թեմի պատկառելի հայորդիներին:

Համագործակցելով Վրաստանում ՀՀ դեսպանության, Հայաստանի և Վրաստանի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունների, Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամ թատրոնի, Վրաստանի գրողների միության և այլ մշակութային հաստատությունների հետ, 2019 թվականի ընթացքում նախատեսվում են հոբելյանական միջոցառումներ անցկացնել մայրաքաղաք Թբիլիսիում և տարածաշրջաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունից, աշխատանք է տարվում Հովհաննես Թումանյանի քառյակները և հեքիաթները վրացերեն թարգմանելու, տպագրելու և հանրությանը ներկայացնելու ուղղությամբ: Կոմիտաս Վարդապետի հոբելյանին նվիրված, ծրագրվում են համերգային ձեռնարկներ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, Խորհրդարանի գրադարանում, Թբիլիսիի քաղաքային դումայի պատմական շենքում և այլ հարգի հաստատություններում:

Ծրագրված է Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում գարնանը կազմակերպել Թումանյանի գրքերի տարբեր լեզուներով թարգմանությունների, Թումանյանին նվիրված արխիվային կարևոր նյութերի ցուցադրություն:

Նամակ է հղվել Վրաստանի կրթության, գիտության և մշակույթի նախարարի անունով՝ հոբելյանական տարվա ընթացքում Վրաստանի հայերենով ուսուցման հանրային դպրոցներում հայ ժողովրդի երկու արժանի զավակներին նվիրված միջոցառումներ կազմակերպելուն, ինչպես նաև վրացի և մյուս ազգերի դպրոցականներին Թումանյանի և Կոմիտասի ժառանգությանը և մեծ վաստակին ծանոթանալուն օժանդակելու և խրախուսելու խնդրանքով:

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, տեղի կունենա երկու ժողովուրդների բարեկամության ջատագովի հոբելյանական անդրանիկ միջոցառումը: Ժամը 16:30-ին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Թումանյանի շիրիմի մոտ կկատարվի հոգեհանգստի կարգ, այնուհետև գիրք նվիրելու ավանդական արարողություն: Ժամը 18:00-ին Վրաստանի Խորհրդարանի ազգային գրադարանի մեծ սրահում կկայանա գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի անհատական ցուցահանդեսը «Թումանյանի հետքերով», իսկ այնուհետև գրական, գեղարվեստական երեկո: Թումանյանի մասին բանախոսությամբ հանդես կգա Երևանից հրավիրված բանասեր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը, ինչպես նաև դերասաններ, ասմունքողներ, երգչախումբ, մենակատարներ:

Մեծանուն հայորդիների հոբելյանական միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին