ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 5-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 14-ի նիստի ավարտին հայտնեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Առաջին նստաշրջանի աշխատանքն ավարտվեց»,-ասաց Միրզոյանն ու տեղեկացրեց, որ Ազգային ժողովի քառօրյա նիստերը կմեկնարկեն մարտի 5-ից:
Ազգային ժողովը փետրվարի 14-ին երեք օր տևած քննարկումներից հետո ընդունեց կառավարության ծրագիրը: