Apple-ը կգործարկի «լրատվական Netflix». The Wall Street Journal

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան զբաղված Է սեփական լրատվական հավելվածի ստեղծմամբ, որից կարելի կլինի օգտվել՝ ձեւակերպելով բաժանորդագրություն: Ինչպես հայտնել են The Wall Street Journal թերթի աղբյուրները, ծառայությունն արդեն ոչ պաշտոնապես անվանում են «լրատվական Netflix», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մտահղացման համաձայն, օգտատերերը կկարողանան առանց սահմանափակման նյութեր կարդալ տարբեր ԶԼՄ-ներից, այդ թվում՝ վճարովի:

Ըստ թերթի տեղեկատվության՝ ծառայության բաժանորդագրությունը, որը կհայտնվի Apple News հավելվածի բազայի վրա, կարժենա ամսական 10 դոլար: Սակայն ավելի ուշ գինը կարող Է փոփոխվել: Նոր ծառայությունից եկամուտների կեսը Apple-ը պատրաստվում Է թողնել իրեն, իսկ մյուս կեսը բաշխել լուրերի մատակարարների միջեւ: ԶԼՄ-ների վերջնական վճարումների չափը կախված կլինի նրանց կոնտենտի ժողովրդականությունից: Ընդսմին ընկերությունը որեւԷ մեկի հետ չի կիսվելու իր բաժանորդների վճարային տվյալներով եւ Էլեկտրոնային հասցեներով: Ինչպես նշում Է The Wall Street Journal-ը, խոշոր հրատարակություններից մի քանիսը, այդ թվում՝ The New York Times-ը եւ The Washington Post-ը, դժգոհ են առաջարկած պայմաններից, սակայն բանակցությունները շարունակվում են: Հավելվածի գործարկումը պետք Է կայանա 2019 թվականի ընթացքում: Թերթի աղբյուրները նշում են, որ նոր ծառայության շնորհիվ Apple-ը հույս ունի համալրել եկամուտները iPhone-ի վաճառքների անկումից: Apple ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ