Հասարակական

Կառավարությունը դիտարկում է ընտանիքի փոխարեն երեխային նպաստառու դարձնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը դիտարկում է ընտանիքի փոխարեն երեխային նպաստառու դարձնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դիտարկում է ընտանիքի փոխարեն երեխային նպաստառու դարձնելու հնարավորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք հիմա ընտանեկան նպաստ տալիս ենք այն ընտանիքներին, որտեղ երեխաներ կան, բայց, երբ ընտանիքի հայրը սկսում է աշխատել և որոշակի եկամուտներ ձեռք բերել, մեր առաջին ռեակցիան լինում է այն, որ այդ ընտանիքին զրկում ենք նպաստից: Հիմա աղքատության հաղթահարման և հասցեականությունն ավելացնելու տրամաբանության մեջ դիտարկում ենք հետևյալ համակարգը ունենալու հավանականությունը. կարծում եմ, որ կարևոր լուծումներից մեկը կարող է լինել այն, որ մենք նպաստառու դարձնենք երեխային»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ երեխային նպաստառու դարձնելով՝ կբարձրանա նրա ֆունկցիոնալ դերը, որը ինչ-որ առումով խթան կհանդիսանա ծնելիության աճի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում