Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին պաշտոնի նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում։

Նախարարը և դեսպանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։ Պավել Չեպլակը Տիգրան Խաչատրյանին տեղեկացրել է մի շարք տնտեսական համաժողովների մասին, որոնք տեղի են ունենալու Լեհաստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հետ կապված հարցեր, նշվել է, որ նիստին անդրադարձ կլինի նաև Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերություններին առնչվող թեմաներին։ Կողմերը պայմանավորվել են ամփոփել նախորդ նիստի արձանագրություններով ամրագրված արդյունքները և սկսել առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում