Քաղաքականություն

Հայտնի են 12 նախարարությունների անվանումները

2 րոպեի ընթերցում

 Հայտնի են 12 նախարարությունների անվանումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

  1. Արտաքին գործերի նախարարություն
  2. Պաշտպանության նախարարություն
  3. Արտակարգ իրավիճակների նախարարություն
  4. Արդարադատության նախարարություն
  5. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  6. Կրթության, գիտությանևմշակույթի նախարարություն
  7. Բնապահպանության նախարարություն
  8. Առողջապահության նախարարություն
  9. Ֆինանսների նախարարություն
  10. Էկոնոմիկայինախարարություն
  11. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  12. Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությաննախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Կառավարության նոր կառուցվածքի մասիննախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում