Քաղաքականություն

Կառավարության ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Կառավարության ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ կառավարության ծրագրի հաստատմամբ երկրում սկսվում է տնտեսական հեղափոխության փուլը:

«Քանի որ կառավարության ծրագիրը երկու օր առաջ հրապարակվել էր՝ եղան որոշակի արձագանքներ, որոնց շուրջ մենք նաև կառավարությունում քննարկում նախաձեռնեցինք, ինչը մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը. մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխության գործառույթը՝ այն է՝ ստեղծել հնարավորություններ: Կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը և պատրաստ է իր քայլերով քաղաքացիներին քաջալերել, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք կառավարությունը պետք է ապահովի կիրառման համապատասխան գործիքակազմով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում