Քաղաքականություն

Նշանակվեցին Շիրակի և Տավուշի նոր մարզպետներ. Վարչապետը ներդրումների ներգրավման խնդիր դրեց

1 րոպեի ընթերցում

Նշանակվեցին Շիրակի և Տավուշի նոր մարզպետներ. Վարչապետը ներդրումների ներգրավման խնդիր դրեց

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշումներով Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց:

«Նորընտիր մարզպետներին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբերեն սոցիալ տնտեսական իրավիճակի փոփոխությունների:

Ուզում եմ ընդգծել՝ պետական կառավարման մարմինները և մարզպետները պետք է բացառեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը, ընդհակառակը՝ պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում