Քաղաքականություն

Փաշինյանը թվարկել է նախորդ ամիսներին Հայաստանի իշխանությունների նվաճումները

1 րոպեի ընթերցում

  Փաշինյանը թվարկել է նախորդ ամիսներին Հայաստանի իշխանությունների նվաճումները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ամիսների ընթացքում գրանցված կարևորագույն նվաճումներից է համարում այն, որ Հայաստանն այժմ ժողովրդավարական երկիր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Ամենակարևոր նվաճումն այն է, որ հիմա Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Հայաստանից արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, երկրում չկա տնտեսական մենաշնորհ: Բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ: Իսկապես քաղաքացիներն են որոշում իշխանության ճակատագիրը»,- ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ իշխանություններն այժմ պետք է անեն ամեն բան, որպեսզի կոռուպցիան նոր արմատներ չունենա:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատավարությանը, որտեղ որպես մեղադրյալ է ներգրավված Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետը նշել է, որ քննությունն ընթացքի մեջ է: «Քրեական գործի քննությունը շարունակվում է: Թե ինչի այն կհանգեցնի, չեմ կարող ասել»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում